ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.05.2015 | 00:01

Իմաստության շնորհիվ ես անմահություն պիտի գտնեմ և հավերժ հիշատակ թողնեմ իմ հետնորդների մեջ։ Դարման պիտի լինեմ ժողովուրդներին, և ազգերը պիտի հնազանդվեն ինձ։ Սոսկալի բռնակալները պիտի սարսափեն ինձնից՝ լսելով իմ մասին. բազմության մեջ ես շնորհաշատ պիտի երևամ և պատերազմի մեջ՝ առաքինի։ Մտնելով իմ տունը՝ ես պիտի հանգստանամ իմաստության հետ, քանզի նրա ընկերակցության մեջ դառնություն չկա, և նրա կյանքի հետ հաղորդակցվելն էլ վիշտ ու ցավ չունի, այլ ուրախություն և խնդություն։


Իմաստություն Սողոմոնի 8. 13-16

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ